Solar City A+ դասի փակ թաղամասը գտնվում է Առինջ համայնքում՝ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից ընդամենը 600 մետր հեռավորության վրա։
Թաղամասը բաղկացած է «Աժդահակ» և «Գանձակ» տիպերի 19 առանձնատներից, ինչպես նաև 7 բնակարանով եռահարկ բնակելի շենքից՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով։ Նախատեսված են նաև առանձին կայանատեղիներ հյուրերի համար։
Solar City բնակելի թաղամասում կիրառվել են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ.
- A+ դասի էներգաարդյունավետություն։
- Նորարարական առաստաղային ջեռուցման և հովացման համակարգ։
- Ինվերտորային ջերմային պոմպ՝ որպես ջեռուցման և հովացման աղբյուր։
- 200 լիտր տարողությամբ տաք ջրի բաք։
- Ներհոսքային-արտահոսքային օդափոխության համակարգ՝ ռեկուպերատորով։
- Գերմանական SALAMANDER պատուհաններ՝ էներգաարդյունավետ ապակեպատմամբ։
- Արևային ֆոտովոլտային վահանակներ։
- Գերմանական Hörmann ավտոմատ դարպասներ՝ հեռակառավարմամբ։