Կոմֆորտի նոր չափանիշ
Կանաչապատ տարածք
Կանաչապատ տարածք
Անվտանգ և ապահով
Անվտանգ և ապահով
Հարմար տեղադիրք
Հարմար տեղադիրք
Բակ ողջ ընտանիքի համար
Բակ ողջ ընտանիքի համար
Հոգ ենք տարել
մեր բնակիչների մասին
Հոգ ենք տարել
մեր բնակիչների մասին
Տեղադիրք
Բնակելի համալիրը գտնվում է Շիրազի փողոցում՝ Երևանի բարեկարգ և զարգացած ենթակառուցվածքներով ապահովված թաղամասերից մեկում։ Քայլելու հեռավորության վրա են գտնվում զբոսայգին, սուպերմարկետները, հասարակական տրանսպորտի կանգառները, ինչպես նաև դպրոցն ու մանկապարտեզը։ Այս տեղադրությունը հնարավորություն է տալիս հեշտությամբ կազմակերպել առօրյան և ապահովում է հարմարավետ կենսամիջավայր ամբողջ ընտանիքի համար։
Ֆասադ
Համալիրի կառուցման ընթացքում կիրառվել են ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ և բարձրորակ նյութեր։ Մոնոլիտ երկաթբետոնե կրող կոնստրուկցիան ապահովում է շենքի հուսալիությունը, սեյսմակայունությունն ու երկարատև շահագործումը։ Արտաքին պատերը կառուցված են բլոկներից և ջերմամեկուսացված են 100 մմ հաստությամբ բազալտե բամբակով, ինչը նպաստում է հարմարավետ միկրոկլիմայի պահպանմանն ու բարձր էներգաարդյունավետությանը։ «Կորոեդ» դեկորատիվ սվաղով ձևավորված ֆասադներն առանձնանում են գործնականությամբ, դիմացկունությամբ և երկար տարիներ պահպանում են իրենց գրավիչ տեսքը։
Պուրակ
Համալիրին կից գտնվում է ընդարձակ և բարեկարգ պուրակ՝ հարմարավետ նստարաններով, որակյալ լուսավորությամբ և կանաչապատ տարածքներով։ Այն իդեալական վայր է առավոտյան զբոսանքների, երեկոյան հանգստի, ընտանեկան ժամանցի և բացօթյա ակտիվ կյանքի համար՝ ստեղծելով խաղաղ ու հաճելի միջավայր բնակիչների համար։
Ավտոկայանատեղի
Բնակիչների հարմարավետության համար համալիրում նախատեսված է երկհարկ ստորգետնյա ավտոկայանատեղի։ Այս լուծման շնորհիվ բակային տարածքն ազատ է ավտոմեքենաներից՝ ապահովելով ավելի շատ տարածք հանգստի, զբոսանքի և երեխաների անվտանգ ժամանցի համար։